Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Մուշեղ Գալստյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին)  հայտնաբերվել են խախտումներ։

«Խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները․ արտադրական շինությունների հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առաստաղները, արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկներ թափվելու հնարավորությունը։

Արտադրական շինությունների դռները եղել են անհարթ և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։

Չեն իրականացվել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, ինչպես նաև միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ»,– «Արմենպրես»-ի որոշմամբ՝ նշված է ՍԱՏՄ-ի տարածած ահղորդագրության մեջ։ 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Հայերեն

ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

«Արարատ-Արմենիա»-ն ու «Ռիգա»-ն նման են խաղաոճերով. Մանուել Տուլիպա

Ժիրայր Շաղոյանը ՉԼ որակավորման առաջին փուլի մրցակցին թույլ հակառակորդ չի համարում

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ

Փաշինյանի ու Միշուստինի հանդիպումը

Ծաղկունքի կենտրոնական հատվածում իրականացվել են կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ

«Հայաստան» դաշինքի համակիրները տարբեր չափերի ընտրակաշառք են բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

Հունիսին Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 61 միավոր ինքնակամ կառույց

Մարտունիի նորակառույց ջերմոցների բերքը տրամադրվելու է մանկապարտեզներին