Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում Հունիսի 24-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 342-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին X-ում հայտնել է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 5-ի դրությամբ տուժածների թիվը կազմել է 16 740: Օգնություն է ստացել ավելի քան 86 000 ընտանիք: 17 345 մարդ մնացել է անօթևան: 190 շենք լիովին  ավերվել է, 856-ն՝ զգալի վնասվածքներ է ստացել:

Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ։ Տուժածներին տրվել է 9 585 տոննա սննդամթերք:

Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են երկու ուժեղ ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույի նահանգում:

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել