Հայաստան

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող  մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեդի համայնքի Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող  մանկապարտեզների շինարարության ընթացքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այցելության վերաբերյալ տեսանյութը տարածել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Վարչապետը հետաքրքրվել է կառուցման ժամկետներից  և նշել, որ եթե կան նախագծի մի քանի հաջողված տարբերակներ, ապա ժամանակ խնայելու համար  կարելի է  մյուս տեղերում ևս դրանք կիրառել։ «Այսինք, եթե գոհ ենք նախագծերից, սիրուն նախագծեր են, ինչո՞ւ չանենք՝ ամեն անգամ նախագծի վրա զրոյից տանջվելու փոխարեն»։

 Մանրամասները տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում