Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
1 րոպեի ընթերցում

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 73,090 պաղեստինցի և վիրավորվել է 173,550 մարդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի հաստատումից ի վեր՝ պաշարված անկլավում իսրայելական ուժերի գործողությունների զոհ է դարձել 1,066 պաղեստինցի և վիրավորվել 3,445 մարդ։
Կարդացեք հոդվածը` Русский