Քաղաքականություն

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

1 րոպեի ընթերցում

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին զանգվածային հարվածները շարունակելու հրաման է տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ Պուտինը նման հայտարարություն է արել ՌԴ զորքերի հրամանատարական կետերից մեկում զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերջին շրջանում ՌԴ տարածքի խորքում ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու ֆոնին:

ՌԴ նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է համապատասխան արձագանք տալ ուկրաինական կողմի հարվածներին՝ խնդրելով զինվորականներին այս համատեքստում հանդես գալ առաջարկներով:

Ռուսաստանի նախագահը զորահրամանատարների առջև խնդիր է դրել անշեղորեն կատարել իրենց առջև դրված բոլոր նպատակները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մշակած պլանին համապատասխան։

Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ զորքերը կհասնեն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» բոլոր նախանշված նպատակներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում