Իրան

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

1 րոպեի ընթերցում

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։

«Երկուշաբթի օրը, որը համընկնում է հանգուցյալ հեղափոխության առաջնորդի հուղարկավորության թափորի հետ, Թեհրանի օդային տարածքը ամբողջությամբ կփակվի, և թռիչքներ չեն թույլատրվի», - հայտարարել է կազմակերպությունը։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-8-ը՝ Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում, որտեղ գտնվում են շիաների գլխավոր սրբավայրերը։ Իսկ թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։ Երկրի իշխանությունների գնահատմամբ՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցի 15-20 միլիոն մարդ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում