Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժերի զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է ևս 300-ով՝ հասնելով 2595-ի, հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNBC-ն։

Եվս 12 000 մարդ վիրավորվել է։ Ռոդրիգեսը չի նշել անհետ կորածների թիվը։ Ըստ համացանցում լայն տարածում գտած ոչ պաշտոնական ցուցակի՝ անհետ կորած է 38 500 մարդ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։ Երկրաշարժի 8-րդ օրը փլատակներից հաջողվել էր դուրս բերել 43-ամյա մի տղամարդու։

Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին

Երկրաշարժից ամենաշատը տուժել է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լա Գուայրայի նահանգը։ Ռոդրիգեսը հայտնել է, որ Լա Գուայրայի գրեթե բոլոր պաշտոնյաները զոհվել են ստորգետնյա ցնցումների ժամանակ։

Ըստ Վենեսուելայի իշխանությունների՝ փլուզվել է գրեթե 800 շենք, որոնցից 189 լիովին ավերվել են։

Իշխանությունները մերժել են քննադատությունները, որ չափազանց դանդաղ են արձագանքել աղետին։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հաշվարկներով՝ երկրաշարժերի ուղղակի ֆիզիկական վնասը կարող է կազմել 6,7 միլիարդ դոլար։

Երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն են ուղարկել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Բրազիլը, Մեքսիկան, Կանադան, Կուբան, եվրոպական երկրները։ ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է երկրի դեմ գործող որոշ պատժամիջոցներ, 150 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է խոստացել, ինչպես նաև այնտեղ ուղարկել ավելի քան 900 փրկարարի։

Հայերեն Русский

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել