Վարչապետը Հայաստանի նավթամթերքի շուկայում կայունությունը կապում է մենաշնորհների վերացման հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նավթամթերքի շուկան ավելի դիմակայուն է դարձել մենաշնորհների վերացման և ներկրողների թվի ավելացման արդյունքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վառելիքի շուկայում հնարավոր մատակարարման ռիսկերին և գնային տատանումներին։

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունն ունի գնահատական բենզինի և դիզվառելիքի մատակարարման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ հաշվի առնելով Ռուսաստանում վառելիքի շուկայում վերջին սահմանափակումները և այն, որ Հայաստանի ներմուծման զգալի մասը կատարվում է Ռուսաստանից։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի նավթամթերքի շուկայում վերջին տարիներին կատարված փոփոխությունները հնարավորություն են տվել նվազեցնել կախվածությունը սահմանափակ թվով մատակարարներից։

«Անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է»,- նշեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ աշխարհում տեղի ունեցող զարգացումների պայմաններում Հայաստանի նավթամթերքի շուկայում նախկինին բնորոշ ցնցումներ չեն արձանագրվում։

«Նախկինում, երբ ինչ-որ մեկը փռշտում էր, Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում։ Մենք վաղուց նախապատրաստվել էինք դրան՝ մոնոպոլիաները վերացնելով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում այժմ գործում են բենզին ներկրող տասնյակ ընկերություններ, կան նոր ներդրումներ և բենզալցակայանների նոր ցանցեր, միաժամանակ շարունակում են գործել նաև հին ցանցերը։

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ շուկայական մեխանիզմներով հնարավոր կլինի կարգավորել իրավիճակը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ նավթամթերքի շուկայում գների հնարավոր բարձրացումը կարող է պայմանավորված լինել գլոբալ իրավիճակով։

«Գնի բարձրացումը գլոբալ իրավիճակի հետ է կապված։ Նավթամթերքի շուկայում գների գլոբալ ազդեցությունից մենք չենք կարող զերծ մնալ»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն English Русский

ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

«ԱԿԳ» դեղատների ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2026

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին