1 րոպեի ընթերցում
Ալբանիայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Երեք իրավապահ և մեկ ցուցարար տուժել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրավապահները ջրցան մեքենաներ են գործի դրել և արցունքաբեր գազ կիրառել խորհրդարանի առջև հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, որոնք հավկիթներ և ալյուր են նետել ոստիկանների և որոշ օրենսդիրների ուղղությամբ:
Տիրանայում ավելի քան մեկ ամիս է՝ ամեն օր ցույցեր են տեղի ունենում: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի համար՝ կապված մերձափնյա և պաշտպանված տարածքներում նախատեսվող որոշ ծրագրերի հետ: Կառավարությունը հերքում է կոռուպցիայի մեղադրանքները:
Նախ բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն էին հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված շքեղ հանգստավայրի կառուցման դեմ, այնուհետև ակցիաները տարածվել են նաև ծովափին կառուցվող այլ նախագծերի վրա: