Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Վենեսուելայում ավելի քան 80 000 ընտանիք, որոնք տուժել են հունիսի 24-ի ավերիչ երկրաշարժից, օգնություն են ստացել։ Մասնավորապես, բաժանվել է մոտ 9 հազար տոննա պարենամթերք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում հայտարարել է բոլիվարյան հանրապետության խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Նա հայտնել է, որ 12 841 մարդ զրկվել է օթևանից։

Խորհրդարանի նախագահը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, առավել տուժած Լա Գուայրայի նահանգում դրանց մասնակցում են փրկարարական միջազգային խմբերի 4 000 անդամ։ Երկրում փրկարարական աշխատանքներին ներգրավված է զինված ուժերի ավելի քան 26 000 ներկայացուցիչ և փրկարար, ինչպես նաև 17 000 կամավոր:

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 2 295 մարդ, վիրավորվել՝ 11 267-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում