Քաղաքականություն

Ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

Ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հայաստանի Հանրապետությունում կայացած ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխության ոգին, որն առաջնորդեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, կենսունակ է և բարգավաճում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ուղիով։ Հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը՝ ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումներն ու խաղաղությունը, նախընտրելով բաց, ներառական գործընկերությունը ԵՄ-ի հետ։ Մենք այժմ այդ նկրտումները պետք է վերափոխենք իրական արդյունքների։ Դուք կարող եք այդ հարցում ապավինել մեր աջակցությանը»,- ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։  

Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Ազգային ժողովում ներկայացված կլինեն քաղաքական երեք ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում