Հուլիսի 3-ից Հայաստանում եղանակը կփոխվի․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հուլիսի 3-ի երեկոյից եղանակային պայմանները կտրուկ կփոխվեն։ Սև ծովի տարածաշրջանից հանրապետություն կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, որի ազդեցությամբ մինչև հուլիսի 8-ը ներառյալ սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, առանձին հատվածներում՝ հորդառատ տեղումներ և կարկուտ։ Միաժամանակ հուլիսի 4-5-ը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Մինչ ցիկլոնի ներթափանցումը հանրապետությունը կշարունակի գտնվել հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Դրանց ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի շնորհիվ կպահպանվի արևոտ և առանց տեղումների եղանակը, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով։

Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը։ Ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային հատվածներում, օդի ջերմաստիճանը կհասնի +34-ից +36 աստիճանի։

Հուլիսի 3-ի երեկոյան առանձին շրջաններում, իսկ հուլիսի 4-8-ը՝ գիշերային և հետկեսօրյա ժամերին, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն կարկուտով։

Ամպրոպների ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում, որի պոռթկումները կհասնեն վայրկյանում 18-23 մետրի։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան