Իրան

Չինաստանը կոչ է արել վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Չինաստանը կոչ է արել վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները

Չինաստանը հանդես է գալիս Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների հնարավորինս շուտ վերացման օգտին և ակնկալում է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կշարունակեն բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը Գո Ցզյակունը։

«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները պետք է հնարավորինս շուտ վերացվեն», - ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Պեկինը հույս ունի, որ ԱՄՆ-ն, Իրանը և մյուս կողմերը համատեղ կիրականացնեն արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և կշարունակեն բանակցությունները։

Գո Ցզյակունը նշել է, որ դա պետք է նպաստի իրանական հարցի հնարավորինս շուտ ու համապարփակ կարգավորմանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում