Իրան

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից

1 րոպեի ընթերցում

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը նախազգուշացնող հայտարարություն է արել՝ հորդորելով ավիաընկերություններին շարունակել խուսափել Իրանի օդային տարածքով թռիչքներից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը նշել է, որ նույն զգուշացումը վերաբերում է նաև Իրաքին և Լիբանանին, քանի որ ԱՄՆ–Իրան հրադադարի շուրջ անորոշությունը և հնարավոր արագ սրացման վտանգը պահպանվում են։

Ըստ հայտարարության՝ կոմերցիոն օդանավերին խորհուրդ է տրվում առավել զգուշավոր լինել Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում թռիչքներ իրականացնելիս։

Գործակալությունը նաև հայտնել է, որ երկարաձգում է տարածաշրջանի վերաբերյալ իր նախազգուշացումը մինչև հուլիսի 8-ը։ Նախկինում այն երկարաձգված էր մինչև հուլիսի 1-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում