Աշխարհ

Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո

2 րոպեի ընթերցում

Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո

Բրազիլիայի իշխանությունները քննարկում են Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Brasil 247 լրատվական հարթակը:

Ըստ  հարթակի՝ Բրազիլիայի պաշտպանության նախարար Ժոզե Մուսիո Մոնտեյրոն Կարակաս կատարած այցի ժամանակ հայտարարել է երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին՝ աղետի հետևանքների հաղթահարման նպատակով: «Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես դեռ կարող ենք օգնել: Բրազիլիան և Վենեսուելան միասնական են», - մեջբերում է հրատարակությունը գերատեսչության ղեկավարի խոսքը բոլիվարյան հանրապետության իշխանությունների հետ հանդիպումից հետո:

Բրազիլիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ իրենց ֆինանսական կառույցների ներկայացուցիչները նույնպես եկել են գնահատելու, թե ինչ կարելի է անել երկարաժամկետ հեռանկարում:

Հունիսի 24-ին Վենեսուելայում գրեթե մեկ րոպե տարբերությամբ տեղի են ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք ավերել են շենքեր և հազարավոր մարդկանց թողել փլատակների տակ։Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 1943 մարդ, իսկ 10 571 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում