Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին

10 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին ժամը՝ 11:00-ին. https://www.e-auctions.am կայքի միջոցով։ 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈւՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈւՄ Է

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 14-ի թիվ 27-Ա որոշմամբ օտարման ենթակա Ակունք համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝

* Աճուրդի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք, Կենտրոնական խճուղի 72։

* Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև պետությունը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի),

* Աճուրդի մասնակցության համար Էլեկտրոնային համակարգում (https://www.e-auctions.am/) գրանցվելուց և մուտք գործելուծ հետո անհրաժեշտ է e-payments համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 18-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից առնվազն 5 րոպե առաջ վճարել նախավճար:

* էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 20-րդ և 21-րդ կետերով:*

* Աճուրդի վերաբերյալ անհրաժեշտ և լրացուցիչ տեղեկատվություն ու տեխնիկական աջակցություն ստանալու համար Մասնակիցները կարող են զանգահարել 077870823 և 077870825 հեռախոսահամարներին կամ այցելել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք, Կենտրոնական խճուղի 72։

Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները՝

-Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք,

-Էլեկտրոնային համակարգում մասնակիցների գրանցումն իրականացվում է առցանց եղանակով, գրանցումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով:

Աճուրդի անցկացման և աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝

- Էլեկտրոնային աճուրդի ավարտին նախորդող վերջին րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 1 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Ընդ որում, մեկից ավելի լոտերը կարող են սկսվել միաժամանակ, սակայն յուրաքանչյուր հաջորդ լոտ կարող է ավարտվել նախորդ լոտի ավարտից առնվազն 1 րոպե հետո։

 - Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Կազմակերպիչն էլեկտրոնային աճուրդի կայացման օրը հաղթող մասնակցի վերաբերյալ կազմում է սույն կարգով սահմանված ձևին համապատասխան արձանագրություն և առցանց եղանակով ուղարկում է հաղթող մասնակցին այն ստորագրելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար։

- Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցն ստորագրված արձանագրությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի  22-րդ կետում նշված փաստաթղթերը, աճուրդի կայացման օրվանից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, առցանց եղանակով փոխանցում է կազմակերպչին:

Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը՝ 900105203179 հաշվեհամարին։

* Աճուրդի Կազմակերպիչը նախավճարը, աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին՝ մասնակցության հայտում նշված հաշվետիրոջ հաշվեհամարին։

* Համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում էլեկտրոնային աճուրդների անցկացումը կարող է կասեցվել մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին աճուրդի կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին՝ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։ Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում կազմվում է տեղեկանք անսարքության պատճառների մասին և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում։ Տեղեկանքին կից ներկայացվում է համակարգն սպասարկող անձի եզրակացությունը։ Տեխնիկական անսարքությունները վերացնելուց հետո էլեկտրոնային աճուրդը շարունակվում է սույն հրապարակային ծանուցմամբ նախատեսված պայմաններով։

  * Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշման և Ակունք համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 14-ի թիվ 27-Ա որոշման՝

 - Աճուրդը կանցկացվի Էլեկտրոնային (գնի ավելացման) եղանակով։

 - Աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 3 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի (լոտերի) գինը։

   - Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը փոխանցել 900105203179 հաշվեհամարին՝ պարտադիր նշելով օտարվող գույքի հասցեի (նշելով գույքի հասցեն) որոշման արժեքի ծառայության  համար։

- Աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի արժեքի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կկնքվի օտարման պայմանագիր՝ նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

  - Աճուրդի հաղթողի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած և լոտ (եր)-ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։

* Ծանուցում

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 9-րդ հոդված

1. Այն պայմանները և տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:

Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մինչև նախորդող երեք օրը կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություններ և լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը չի կատարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և կարգով, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցում կատարելուց հետո թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

Քրեական օրենսգրքի 283 հոդված

1. Հրապարակային սակարկությունների կամ գնումների անցկացման կարգը խախտելով կամ մեկ այլ անձի հետ անօրինական համաձայնության գալով հրապարակային սակարկության կամ գնումների հաղթող դառնալով, խաբեությամբ կամ ապօրինի այլ եղանակով գույքի սեփականատիրոջը, սակարկություններ, գնումներ կազմակերպողին, գնորդին, այլ տնտեսավարող սուբյեկտի, անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

*Ուշադրություն. աճուրդի ընթացքին կարող եք հետևել առցանց եղանակով https://www.e-auctions.am կայքում։

Հայերեն

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ

ՀՀ-ում նոր մեթոդաբանությամբ հնարավոր կլինի իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում

Բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցները արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը

Հուլիսի 1-ի միջոցառումների անոնս

Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

Նոր մշտական ցուցադրություն՝ վերանորոգված տարածքում. Վաղարշապատ քաղաքում վերաբացվեց Մհեր Աբեղյանի թանգարանը