Եվրոպա

Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

2 րոպեի ընթերցում

Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատել է Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼՍԴԿ) առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսին։ Նրա թեկնածությունը լիագումար նիստում պաշտպանել է 80 պատգամավոր, 2-ը քվեարկել է դեմ, 28-ը ձեռնպահ է մնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հունիսի 25-ին սոցիալ-դեմոկրատների առաջնորդին վարչապետ նշանակել Սեյմին առաջարկել էր նախագահ Գիտանաս Նաուսեդան։ 42-ամյա քաղաքական գործիչը մինչ այդ զբաղեցրել է Յոնավայի քաղաքապետի պաշտոնը։

Հաջորդ 15 օրվա ընթացքում նշանակված վարչապետը պետք է խորհրդարանին ներկայացնի իր կաբինետի կազմը և կառավարության ծրագիրը։

Վարչապետ Ինգա Ռուգինենեի նախորդ կաբինետն ստիպված էր հրաժարական տալ հունիսի 23-ին՝ կառավարող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Կոալիցիայի վերակազմավորման հարցը ծագել է այն բանից հետո, երբ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հունիսի սկզբին որոշել է դադարեցնել համագործակցությունը «Նեմանի արշալույս» կուսակցության հետ՝ մեղադրելով նրան պոպուլիստական ​​քաղաքականության համար։ Կոալիցիայի գծով նոր գործընկեր է դարձել «Դեմոկրատները հանուն Լիտվայի» կուսակցությունը: Այս փոփոխությունների շրջանակում որոշվել է «վերագործարկել կառավարությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում