ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթի հայտարարություն
4 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ Արարատի մարզի միասնական երթուղիների համար՝



Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Փաթեթների բացման օրը, ժամը և վայրը՝ 2026 թվականի հուլիսի 27, ժամը 11։00, ք․Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը՝ 2026 թվականի հուլիսի 31, ժամը 11։00, Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, Երևան-Սևան ավտոմայրուղի, 2/14 շենք
Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 24, մինչև 17։00, ք․Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար՝ 010511356
Էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]
Շիրակի մարզի երթուղիների հաստատված չվացուցակներին կարելի է ծանոթանալ այս հղումով։
Մրցույթին ներկայացվող ավտոբուսների ընդհանուր թվի առնվազն 10%-ը պետք է հարմարեցված լինի հաշմանդամների (տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց) նստեցման և իջեցման համար։
Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) պահանջների համաձայն։
Հայտ-պարտավորագրով մասնակցելու դեպքում Կարգի 22.1 կետի պահանջներին համապատասխան մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ստորև նշված հաշվեհամարին մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ժամը 12։00 փոխանցեն սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 2.5 տոկոսին համարժեք գումար՝
Հ/Հ 900008000730