ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
4 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ Տավուշի մարզի միասնական երթուղիների համար՝

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:
Տավուշի մարզի երթուղիների հաստատված չվացուցակներին կարելի է ծանոթանալ https://api.mtad.am//storage/pages/files/2023/01/pdf/31_10-53-sc789-63d8bb02e7260.pdf հղումով։
Փաթեթների բացման օրը, ժամը և վայրը՝ 2026 թվականի օգոստոսի 7, ժամը 11։00, ք․Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը՝ 2026 օգոստոսի 13, ժամը 11։00, Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, Երևան-Սևան ավտոմայրուղի, 2/14 շենք
Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 6, մինչև 17։00, ք․Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար՝ 010511356
Էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]
Մրցույթին ներկայացվող ավտոբուսների ընդհանուր թվի առնվազն
10%-ը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների (տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց) նստեցման և իջեցման համար։
Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) պահանջների համաձայն։
Հայտ-պարտավորագրով մասնակցելու դեպքում Կարգի 22․1 կետի պահանջներին համապատասխան անհրաժեշտ է մրցույթին հայտ ներկայացրած կազմակերպության հաշվեհամարից Հ/Հ 900008000730 հաշվեհամարին մինչև 2026 թվականի օգոստոսի 12-ը ժամը 12։00 փոխանցել սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 2.5 տոկոսին համարժեք գումար։