Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին

3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Լիտվայի գործընկերներին տարիներ շարունակ Հայաստանի դատախազության նախաձեռնած միջազգային համաժողովներին ակտիվ մասնակցելու համար և ընդգծել, որ 2023, 2024 և 2025 թվականներին Հայաստանում կազմակերպված բարձրաստիճան համաժողովների ընթացքում նրանց մասնագիտական ներդրումը զգալիորեն նպաստել է ծավալված ոլորտային քննարկման որակի բարձրացմանը։

ՀՀ գլխավոր դատախազը նաև շնորհավորել է Նիդա Գրունսկիենեին Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու առաջնորդական կարողությունները շարունակելու են նպաստել օրենքի գերակայության ամրապնդմանն ու դատախազության արդյունավետ գործունեությանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությանը։ Ընդգծվել է, որ երկու երկրների միջև գործում է քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության ամուր պայմանագրային հիմք, իսկ 2023 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր խթան է հաղորդել քրեական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում համագործակցության խորացմանը։

Անդրադառնալով դատախազների մասնագիտական շարունակական կրթությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ 2023-2025 թվականներին Երևանում անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովների արդյունքները՝ ընդգծելով, որ գործընկեր երկրների դրական արձագանքների հիման վրա դրանք ինստիտուցիոնալացվել են և այսուհետ անցկացվելու են Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի (APEPD) ձևաչափով։

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման, անդրազգային հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարի և ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի ուղղություններով:

Հայերեն English Français Русский Türkçe

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում

Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը հայտնի չէ. ԱԷՄԳ

«Իմպրովիզատորներ․ 10 տարի» հումորային շոուն կներկայացվի Երևանում

Աշակերտական խորհրդի անդամները ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են կիբեռանվտանգության և բուլինգի խնդիրները

Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանը կօգտագործի Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հայաստանում ձերբակալման վայրից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել

Ուշ դիմելիություն, ինքնաբուժություն, հակաբիոտիկների չարաշահում. ինչ հարցեր են թոքաբորբի դեմ պայքարի քննարկումների առանցքում