Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 1719 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Ռոդրիգեսը նշել է, որ ցնցումներն ազդել են առնվազն 22 619 մարդու վրա, որոնց թվում են նաև 5034 վիրավորները։ Նա հավելել է, որ վնասված առնվազն 855 շենքերից 189 ամբողջությամբ փլուզվել են։

Պաշտոնյան նշել է նաև, որ հունիսի 24-ին միմյանց 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 609 հետցնցում։

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ կա 44% հավանականություն, որ զոհերի վերջնական թիվը կարող է կազմել 10 000 կամ ավելի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում