Միացյալ Նահանգներ

Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը

1 րոպեի ընթերցում

Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ երկրում բենզին վաճառող ընկերություններն անհապաղ իջեցնեն վառելիքի գինը, և սպառնացել է լուրջ հետևանքներով, եթե դա տեղի չունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Բենզինի մանրածախ վաճառողները պետք է անհապաղ իջեցնեն գինը։ Այն չափազանց բարձր է՝ հաշվի առնելով, որ նավթի գինը ներկայում մեկ բարելի համար 68 դոլար է և ավելի է նվազում։ Մանրածախ վաճառողները պետք է արագ արձագանքեն այս հայտարարությանը և ճիշտ վարվեն», - գրել է նա։

Թրամփը շեշտել է, որ արհեստականորեն բարձրացված գներ չեն լինի, քանի որ դա անօրինական է։

«Եթե մանրածախ վաճառողները դա չանեն (խմբ.՝ չնվազեցնեն բենզինի գինը), ապա նրանց մեծ խնդիրներ են սպասվում», - ընդգծել է նա։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ում բենզինը պետք է արժենա մեկ գալոնի (3,785 լիտր) համար մոտ 2,50 դոլար։ Նա նաև ընդգծել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները պետք է իջեցնեն վառելիքի համար սահմանված հարկերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում