Աշխարհ

Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո

1 րոպեի ընթերցում

Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո

«Ժողովրդական ուժ» կուսակցության թեկնածու Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո՝ իր մրցակից Ռոբերտո Սանչեսին գերազանցելով 49 641 ձայնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընտրական գործընթացների ազգային վարչության (ONPE) պաշտոնական տվյալների համաձայն՝ Ֆուխիմորիի արդյունքը կազմում է 50,13%, ինչը համապատասխանում է ընտրողների 9 223 396 ձայնին:

Նրա գլխավոր մրցակից Ռոբերտո Սանչեսը, որը ներկայացնում է «Միասին հանուն Պերուի» քաղաքական կազմակերպությունը, հավաքել է ձայների 49,86%-ը: Նրա օգտին է քվեարկել երկրի  9 173 755 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում