Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ, այդ թվում՝ շուրջ 680 հազար երեխա, մարդասիրական օգնության կարիք ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։

Վենեսուելայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մանուել Ռոդրիգես Պումարոլի խոսքով՝ երկրի հիվանդանոցներն «աշխատում են հնարավորությունների առավելագույն չափով, հազարավոր երեխաներ զուրկ են մաքուր ջրի հուսալի հասանելիությունից, իսկ շատ դպրոցներ լուրջ վնասվածքներ են ստացել»։

Նշվում է, որ հանրապետության մայրաքաղաք Կարակասում վնասվել է 432 դպրոց, այսինքն՝ «տարածաշրջանի ուսումնական հաստատությունների ավելի քան մեկ երրորդը»։ Դրա հետ մեկտեղ երկրաշարժից փրկված դպրոցները ժամանակավորապես օգտագործվում են որպես ապաստարաններ անօթևան մնացած ընտանիքների համար։

Հունիսի 24-ին իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդող 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերն ամենահզորն են վերջին 100 տարվա ընթացքում։ Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1450-ի, 3150 մարդ դեռ բուժում է ստանում ։ Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում