Երանոսում հիմնանորոգվում է 2 փողոց

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 1-ին և 4-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանից, Երանոսի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 145 միլիոն 589 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Երանոսի 1-ին և 4-րդ փողոցների ասֆալտապատում՝ 2 կիլոմետր երկարությամբ և շուրջ 12 հազար քմ մակերեսով։

Հունիսի 15-ից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։   

Հիմնանորոգման ծրագիրն իրականացնում է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ»  ընկերությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում Երանոսի 1-ին և 4-րդ փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից օգտվելու հնարավորություն կունենան։

Շինարարական աշխատանքները կավարտվեն հուլիսին։

Հայերեն