Ռուսաստան

Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկը հնարավոր վայր է համարել ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Վեստի» լրատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

«Վստահ եմ, որ եթե գործը երբևէ հասնի բանակցություններին, ապա կարելի է օգտագործել նաև բելառուսական հնարավորությունները», - ասել է Պուտինը։

«Գիտեմ Ալեքսանդր Գրիգորևիչի (խմբ.՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի) դիրքորոշումը. նա պատրաստ է ամեն կերպ աջակցել այն ամենին, ինչն ուղղված է վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելուն», - շարունակել է Ռուսաստանի նախագահը։

Նա հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները 2022 թվականին սկսվել են հենց Մինսկում: Այնտեղ նաև կնքվել են 2014 թվականի Մինսկի համաձայնագրերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում