Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդող 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին։
Նա նշել է, որ փլատակներում գտնվող մարդկանց դուրս բերելու աշխատանքները շարունակվում են։
Փլատակներից նաև դուրս են բերվել տասնյակ ողջ մնացածներ։
Ռոդրիգեսը նշել է, որ ցնցումներից ամենաշատը տուժել է մայրաքաղաք Կարակասից ոչ հեռու գտնվող Լա Գուայրայի նահանգը։
Նա նաև ողջունել է ամբողջ աշխարհից փրկարարական խմբերի ժամանումը։
Ավելի վաղ հաղորդվել էր 235 զոհի մասին։