Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

4 րոպեի ընթերցում

ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունը (ԱԴԾ) և Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդել են Դաղստանում 17-ամյա դեռահասի ձերբակալման և կալանավորման մասին. նա այն ինտերնետ-համայնքի ադմինիստրատորն է, որի անդամները կասկածվում են Ռուսաստանում դպրոցների վրա հարձակումների, ավտոմեքենաների հրկիզման կազմակերպման և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչությունների մասին կեղծ հաղորդագրությունների տարածման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը, Ռուսաստանի ՆԳ նախարարության և Ռուսաստանի Քննչական կոմիտեի հետ համատեղ, Դաղստանի Հանրապետությունում ձերբակալել է ՌԴ անչափահաս քաղաքացու, որը Ռուսաստանի տարածքում ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցների խոշորագույն միջազգային ցանցային համայնքի ստեղծողն ու ադմինիստրատորն է», - հաղորդել է ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գրասենյակը 17-ամյա դեռահասին մեղադրանք է առաջադրել դպրոցականների սպանությունների իրականացում նախապատրաստելու գործով։

ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածի գործունեությունը «համակարգվել է Ուկրաինայի հետախուզական ծառայությունների կողմից և ուղղված է եղել ռուսաստանցի դեռահասների հավաքագրմանը՝ կրթական հաստատությունների վրա զինված հարձակումներ, փոխադրամիջոցների վրա ահաբեկչություններ կատարելու և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների կեղծ ականապատումների սպառնալիքների համար»։

«ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների տարածքում ահաբեկչական ակտիվությունը համակարգվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալների կողմից։ Տեսագրությունները, լուսանկարները և տեքստերը ամերիկացի և եվրոպացի արմատականների հավաքագրման համար և խմբի ռեսուրսները սոցիալական ցանցերի ու մեսենջերների արտասահմանյան հավելվածներում տարածելու համար պատրաստվել են Կիևում», - հայտարարել է ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«2026 թվականի հունվարին մեր անդամներից մեկը հինգ հրկիզում է իրականացրել ԱՄՆ Տեխասի նահանգի Ֆորթվուդ քաղաքում։ Նույն ամսին մենք անցկացրել ենք Տեխասի նահանգի բոլոր դպրոցների տարհանում, ստույգ՝ 14 դպրոց», - ձերբակալվածն ասել է ԱԴԾ-ի կողմից տարածված տեսանյութում։

Նա հավելել է, որ իրենք մասնակից են եղել Գերմանիայում երկու և Իտալիայում երկու հրկիզումների։

«Մեր կազմակերպության գործողություններն են եղել «Կոլումբայն» շարժման (խմբ.՝ ՌԴ-ում համարվում է ահաբեկչական և արգելված է) քարոզչությունը և զանգվածային սպանությունների իրականացումը», - ասել է ձերբակալվածը։

ԱԴԾ-ում հայտնել են, որ դեռահասի կողմից կառավարվող ինտերնետ-խմբերի լսարանը գերազանցում է 200 000-ը, որոնցից մոտավորապես 5000-ն ակտիվ մասնակիցներ են։

«Գործողության հաջող անցկացման արդյունքում բացահայտվել են ձերբակալվածի հանցակիցները Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից։ Նրանց հանցավոր գործունեության բոլոր դրվագները փաստաթղթավորվում են», - հայտնել է Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Հայերեն

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում