Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդող 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ մայրաքաղաք Կարակասում և մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ օգնության են կանչում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վնասվել կամ փլուզվել է 250 շենք, որոնց մեծ մասը՝ Լա Գուայրայում։ Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակ է մնում լուրջ վնասների պատճառով։

ԱՄՆ-ն խոստացել է 150 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Վենեսուելային։ ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը հայտնել է, որ ուղարկում է ռազմական նավեր և տրանսպորտային ինքնաթիռներ՝ օգնելու որոնողափրկարարական թիմերին և փրկարարական գործողություններին։

Ըստ Մեքսիկայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության՝ երկիրը Վենեսուելա է ուղարկում 261 զինծառայողի, այդ թվում՝ բժիշկների և որոնողափրկարարական գործողությունների մասնագետների, 4,4 տոննա սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև 2,7 տոննա բժշկական պարագաներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն էլ հայտնել է 48 տոննա հումանիտար օգնություն ուղարկելու մասին, որը Վենեսուելա կհասնի հունիսի 29-ին։ Օգնությունը ներառում է անվասայլակներ, վրաններ, առաջին բուժօգնության պարագաներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում