Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում

3 րոպեի ընթերցում

Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ֆիլադելֆիա»

E խումբ, երրորդ տուր

Կյուրասաու-Կոտ դ’Իվուար` 0:2

Աշխարհի առաջնության վերջին տուրում Կոտ դ’Իվուարը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կյուրասաուի դարպասը և ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Կոտ դ’Իվուարի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Պելեն: Այս հաղթանակով Կոտ դ’Իվուարը խմբում 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Կյուրասաուն դուրս մնաց ԱԱ-ից` 1 միավորով միայն վերջինը լինելով:

Նյու Յորք, ԱՄՆ

Մարզադաշտ «Նյու Ջերսի»

E խումբ, երրորդ տուր

Էկվադոր-Գերմանիա` 2:1

Ընթացիկ «Մունդիալ»-ի ֆավորիտներից մեկը` Գերմանիան, անակնկալ պարտություն կրեց վերջին տուրում` զիջելով Էկվադորին: Գերմանիայից Լերոյ Սանեի երկրորդ րոպեին խփած գոլին Էկվադորից պատասխանեցին Նիլսոն Անգուլոն ու Գոնսալո Պլատան: Գերմանիան խմբում գրավեց առաջին տեղը, իսկ Էկվադորը՝ երրորդը: Այս խմբից հաջորդ փուլ դուրս եկան Գերմանիան,  Կոտ դ’Իվուար և Էկվադորը:

Տեսանյութը` այստեղ:

 

Դալլաս, ԱՄՆ

Մարզադաշտ «Դալլաս»

F խումբ, երրորդ տուր

Ճապոնիա-Շվեդիա` 1:1

Այս խմբի այս երկու թիմերի համար որոշիչ էր վերջին տուրի այս հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի հաշվով: Ճապոնիայի ընտրանու ֆուտբոլիստ Դայզեն Մաեդայի 56-րդ րոպեին խփած գոլին 62-րդ րոպեին շվեդներից պատասխանեց Անտոնի Էլանգան: Թե Ճապոնիան, թե Շվեդիան կշարունակեն պայքարն ԱԱ-ում:

Տեսանյութը` այստեղ:

Կանզաս, ԱՄՆ

Մարզադաշտ «Կանզաս»

F խումբ, երրորդ տուր

Թունիս-Նիդեռլանդներ` 1:3

Նիդեռլանդների ընտրանին խմբային փուլում երկրորդ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Թունիսի հավաքականի նկատմամբ: Նախ` մեկնարկից 3 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Էլիես Շխիրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրայան Բրոբին ու Յան Պաուլ վան Հեկեն: Թունիսի հեղինակության գնդակը խփեց Հազեն Մաստուրին:  Թունիսի ընտրանին չի շարունակի պայքարն ԱԱ-ում:

Լոս Անջելես, ԱՄՆ

Մարզադաշտ «Լոս Անջելես»

D խումբ, երրորդ տուր

Թուրքիա-ԱՄՆ` 3:2

ԱՄՆ ընտրանին առաջին պարտությունը կրեց ընթացիկ ԱԱ-ում` վերջին տուրում զիջելով թուրքերին, որոնք դուրս են մնացել «Մունդիալ»-ի հետագա պայքարից: Թուրքերի կազմում աչքի ընկան Արդա Գյուլերը, Բարիս Յիլմազը և Կան Այհանը: ԱՄՆ ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Ասթոն Թրաստը, Սեբաստիան Բենհալտերը:  D խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ թիմը` հավաքելով 6 միավորը:

Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Մարզադաշտ «Սան Ֆրանցիսկո»

D խումբ, երրորդ տուր

Պարագվայ-Ավստրալիա` 0:0

D խմբի վերջին խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումն Ավստրալիայի հետ` դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից` խմբում զբաղեցնելով միայն 3-րդ հորիզոնականը: Ավստրալիան ու ԱՄՆ կշարունակեն ելույթներն աշխարհի առաջնության 1/32 եզրափակիչում:

Հայերեն Русский

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար

Հունիսի 27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4- 5 աստիճանով, սպասվում են տեղումներ

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ