Սերգեյ Խաչատրյանի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը

5 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Բժիշկների համաշխարհային նվագախմբի հետ համատեղ Երևանում 16 տարի անց կրկին հանդես գալն ու  շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանն աջակցելը շատ կարևոր նախաձեռնություն է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Խաչատրյանն այդ մասին ասել է հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հունիսի 25-ին և 26-ին Երևանում կայանալիք համատեղ բարեգործական համերգի ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող ավելի քան 1000 երեխաների բուժմանը։

Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ուրախ է կրկին մասնակցել նման նախաձեռնության։ «Շատ ուրախ եմ, որ հանդես ենք գալիս հենց այս նախաձեռնությամբ, որովհետև շատ հաճելի է, երբ կարող ես աջակցել նման կարևոր  գործի: Շատ ուրախ եմ նաև, որ արդեն երկրորդ անգամ համագործակցում ենք Շտեֆան Վիլլիխի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի հետ։ Նախորդ անգամ համագործակցել ենք 2010 թվականին։ Դժվար է հավատալ, որ արդեն 16 տարի է անցել, բայց շատ ուրախ եմ, որ կրկին կարող եմ նվագել այս նվագախմբի հետ։ Շատ երախտապարտ եմ նաև նրանց մեծ ցանկության համար՝ կրկին գալ Հայաստան և ամբողջ հասույթն ուղղել մեր երեխաների բուժմանը»,- ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ փորձերն անցել են արդյունավետ և աշխատանքային մթնոլորտում՝ նշելով, որ նվագախումբն այս տարիների ընթացքում բավականին մեծ առաջընթաց է գրանցել։

«Այս անգամ ներկայացնում ենք Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը, որը բավականին բարդ ստեղծագործություն է նույնիսկ պրոֆեսիոնալ նվագախմբերի համար։ Այդ պատճառով զարմանալի է, թե ինչ բարձր որակ կարող են ցուցադրել սիրողական բժիշկները, որոնք նվագում են այս նվագախմբում։ Շատ ուրախ եմ, որ միասին համերգ ենք ունենալու»,- նշեց նա։

Բժիշկների համաշխարհային նվագախմբի գլխավոր դիրիժոր Շտեֆան Վիլլիխն էլ ընդգծեց, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում։

«Շատ ուրախ եմ երկրորդ անգամ Հայաստանում լինելու համար։ Նախորդ անգամ այստեղ եղել ենք ձմռանը, իսկ այս անգամ՝ ամռանը։ Շատ հաճելի է այս եղանակին Հայաստանում գտնվելը։ Հնարավորություն ունեցա նաև համտեսել ձեր ծիրանը, ինչը մեծ հաճույք էր ինձ համար»,- ասաց նա։

Վիլլիխը ներկայացրեց համերգի ծրագիրը՝ նշելով, որ այն հատուկ ընտրված է։

«Կհնչեն մանկական և հայկական ստեղծագործություններ, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան»-ը։ Այնուհետև Սերգեյ Խաչատրյանը կկատարի Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը։ Նշեմ, որ նա այդ ստեղծագործության լավագույն կատարողներից մեկն է։ Համերգի երկրորդ բաժնում կներկայացվի «Այդպես էր խոսում Զարատուստրան (Զրադաշտը)» սիմֆոնիկ պոեմը, որը համարվում է համաշխարհային դասական երաժշտության ամենաբարդ և նշանակալի ստեղծագործություններից մեկը։ Դրա առաջին հատվածը շատերին է ծանոթ, իսկ շարունակությունն այնքան էլ հայտնի չէ, սակայն չափազանց հետաքրքիր է»,- նշեց Վիլլիխը։

Անդրադառնալով Բժիշկների համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարին՝ Շտեֆան Վիլլիխը պատմեց, որ որպես բժիշկ աշխատել է տարբեր երկրներում և իր գործունեության ընթացքում հանդիպել բազմաթիվ գործընկերների, որոնք խորապես հետաքրքրված են եղել երաժշտությամբ։

«Նրանք ոչ միայն սիրել են երաժշտությունը, այլև կյանքի տարբեր փուլերում զբաղվել են դրանով, նվագել և սովորել երաժշտություն։ Տեսնելով այդ սերն ու հետաքրքրությունը՝ մտածեցի, թե որքան հետաքրքիր կլինի ստեղծել մի նվագախումբ, որը կմիավորի բոլոր համախոհներին՝ երաժշտությամբ հետաքրքրված բժիշկներին։

Սերգեյ Խաչատրյան

Սերգեյ Խաչատրյան, Շտեֆան Վիլլիխ

Սերգեյ Խաչատրյան, Շտեֆան Վիլլիխ

Արմինե Մաժինյան, Սերգեյ Խաչատրյան, Շտեֆան Վիլլիխ

Սերգեյ Խաչատրյան

Շտեֆան Վիլլիխ

Արմինե Մաժինյան, Սերգեյ Խաչատրյան

Արմինե Մաժինյան, Սերգեյ Խաչատրյան, Շտեֆան Վիլլիխ

Արմինե Մաժինյան

Արմինե Մաժինյան, Սերգեյ Խաչատրյան, Շտեֆան Վիլլիխ

Մեր նպատակն էր նրանց համախմբել մեկ նվագախմբում և այդ գործունեությունը ծառայեցնել ազնիվ առաքելության՝ մարդկանց բուժմանն ու աջակցությանը։ Մենք իրականացնում ենք տարբեր նախագծեր, իսկ դրանցից ստացված հասույթն ուղղում ենք տարբեր համայնքների և հիվանդների բուժման ծրագրերին։ Այսպիսով, մեր անդամների երաժշտության հանդեպ սերն ու նվիրումը ծառայում են մարդասիրական նպատակների»,- եզրափակեց նա։

Հայերեն Русский

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր