2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0․1 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 864․7 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 5․6, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 5․3 տոկոսով: Գարնան վերջին ամսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 502.9 մլն դոլար:

Արտահանումը հունվար-մայիսին 3․7 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 մլրդ 864․9 մլն դոլար: Մայիսին՝ ապրիլի համեմատ ծավալը կրճատվել է 4․7, իսկ 2025-ի մայիսի համեմատ՝ 11․5 տոկոսով: Մայիսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 522․7 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-մայիսին 2․2 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 մլրդ 999.8 մլն դոլար: Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 6․1, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 1․6 տոկոսով: Մայիսին ներմուծման ծավալը եղել է 980․2 մլն դոլար:

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-մայիսին եղել է 375.53, իսկ մայիսին՝ 368.55 դրամ:

Հայերեն English Русский 中文

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են