Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը

2 րոպեի ընթերցում

Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի դեմ շրջափակումը և այս երկրի նկատմամբ ցանկացած տիպի հարկադրանք ու ճնշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին անհապաղ դադարեցնել Կուբայի շրջափակումը և ցանկացած տիպի  հարկադրանք ու ճնշում, ինչպես նաև դադարեցնել Կուբայի ժողովրդի գոյության ու զարգացման իրավունքի խախտումը», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գո Ցզյակունն ընդգծել է, որ Պեկինը հետևողականորեն դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմքեր չունեն միջազգային իրավունքում, ինչպես նաև վճռականորեն աջակցում է Կուբային իր պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում։

Հունիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է կուբայական հինգ կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, եկամուտներ են ապահովում Կուբայի համար: Սահմանափակումները նաև վերաբերել են Կաստրոների ընտանիքի հեռավոր ազգականներից մեկին։

ԱՄՆ-ն Կուբայի դեմ տնտեսական էմբարգոն պահպանում է ավելի քան վեց տասնամյակ։ Կուբայի իշխանությունները պատժամիջոցները համարում են երկրի տնտեսական դժվարությունների հիմնական պատճառը և պահանջում են դրանց լիակատար վերացում։

Կուբայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցները երկրի դեմ՝ դա որակելով որպես անողոք պատերազմ։

Միացյալ Նահանգներ

Դիաս-Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն