Մարզեր

952 միլիոն 857 հազար դրամ ներդրում՝ Ծովակում 2018-2025 թթ-ին իրականացրած սոցիալ-տնտեսական նշանակության 10 ծրագրի համար

1 րոպեի ընթերցում

952 միլիոն 857 հազար դրամ ներդրում՝ Ծովակում 2018-2025 թթ-ին իրականացրած սոցիալ-տնտեսական նշանակության 10 ծրագրի համար

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 10 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 952 միլիոն 857 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Վարդենիսի համայնքապետարանից, իրականացված ծրագրերից 7-ը սուբվենցիոն են՝ 485 միլիոն 494 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 3-ը պետական՝ 467 միլիոն 363 հազար ընդհանուր արժեքով։ Իրականացված  ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Ծովակում կառուցվել է 7170 մետր խմելու, 5530 մետր ոռոգման ջրատար ցանցեր, 3700 մետր արտաքին լուսավորության ցանց, 1000 մետր մայթ, խմելու ջրի մատակարարման համակարգը սնուցող աղբյուրակապ, հեղեղատար, հիմնանորոգվել մարզային ու ներհամայնքային նշանակության 5410 գծամետր ճանապարհ։

Պետական ծրագրով 2021 թվականին հիմնանորոգվել է Ծովակ-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհի՝ Ծովակով անցնող հատվածը՝ շուրջ 356 միլիոն 363 հազար դրամ արժեքով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում