Մարզեր

Գեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվում

Գեղարքունիքի մարզում ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի պատվիրատվությամբ արդեն մեկնարկել են ոռոգման ջրի օրվա կարգավորիչ երկու ջրամբարների շինարարական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներից մեկը՝ 30 հազար խմ տարողությամբ, կառուցվում է Մարտունի գետից սնվող «Մանասի առու» ջրանցքի վրա, մյուսը՝ 9 հազար խմ տարողությամբ, Ծովինար գետից սնվող «Ծովինարի մեծ առու» ջրանցքի վրա։

«Մանասի առու» ջրանցքի վրա կառուցվող օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 325 միլիոն 800 հազար դրամ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականի ընթացքում։ «Ծովինարի մեծ առու» ջրանցքի վրա կառուցվող օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարության  պայմանագրային արժեքը կազմում է 184 միլիոն 200 հազար դրամ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում։ Շինարարություններն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին։

«Երկու դեպքում էլ անհրաժեշտություն էին օրվա կարգավորիչ ջրամբարների հիմնումները, քանի որ ամռան սակավաջուր ամիսներին արդեն ջրամատակարարումը հաճախ բավարար չէր լինում՝ լիարժեք սպասարկում իրականացնելու համար։ Ծրագրերի իրականացման դեպքում արդեն կարգավորիչ այս ջրամբարներում ամեն օր կունենանք կուտակված ոռոգման ջուր, որը հիմնանորոգված ջրանցքներով ու ինքնահոս եղանակով սպառողին կհասցնենք ժամանակին ու անկորուստ»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում