Աշխարհ

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի

2 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4211-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, զոհերի ընդհանուր թիվը հասել է 4192-ի, իսկ վիրավորներինը՝ 12 173-ի», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է 19-ով, իսկ  վիրավորներինը՝ 2-ով։

Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական անօդաչու սարքեր են թռչում Բեյրութի և նրա արվարձանների վրայով։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ իսրայելական բանակը դիտավորյալ Լիբանանի հարավում գտնվող Քֆար Ռումման բնակավայրում քաղաքացիների է թիրախավորել՝ պատրվակով, թե նրանք սպառնալիք են ներկայացնում իրենց համար: Հարձակման հետևանքով երկու զոհ է գրանցվել։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է նաև, որ իսրայելական գործողությունները հրադադարի ակնհայտ խախտումներ են։

Իսրայելն էլ հայտարարել է, որ ոչնչացրել է իր զինվորականների համար առկա սպառնալիքները։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, սակայն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում