Մարզեր

Գեղարքունիքում նախապատրաստվում են ոռոգման հերթական շրջանին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում նախապատրաստվում են ոռոգման հերթական շրջանին

«Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունում 2026 թվականի գարնանից նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են տարվում՝ ոռոգման նոր շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու և անխափան կազմակերպելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, 2026 թվականի ոռոգման շրջանում Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգում կգործեն 27 պոմպակայան, 60 խորքային հոր, 3 ջրամբար, բազմաթիվ ինքնահոս ջրանցքներ ու ջրատարներ։ Նախապատրաստական աշխատանքները ներառում են պոմպերի վերանորոգումն ու տեղադրումը, ներտնտեսային ցանցերի նորոգումն ու փականների փոխարինումը, ջրանցքների ու ջրատարների մաքրումն ու վերանորոգումը, ջրամբարների լցվածության ապահովումը։ Զուգահեռ ընթանում է նաև հայտերի հավաքագրման գործընթացը, որով և կհստակեցվի, թե նոր ոռոգման շրջանում ընկերությունը որքան տարածքի վրա պետք է սպասարկում իրականացնի։

«Նախապատրաստական աշխատանքների համար կատարված ծախսերը կկազմեն շուրջ 25-30 միլիոն դրամ։ Այսօրվա դրությամբ գործարկման համար արդեն պատրաստ են պոմպերն ու խորքային հորերը, ավարտին են մոտենում նաև ջրանցքների ու ինքնահոս ջրատարների մաքրման և վերանորոգման աշխատանքները։ Ջրամատակարարումը կսկսենք առաջիկա 10-15 օրերի ընթացքում, լիովին կազմ ու պատրաստ, առանց խոչընդոտների։ Ջրամատակարարումը տնտեսություններին կապահովվի ինչպես ինքնահոս, այնպես էլ մեխանիկական եղանակներով»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում