Մարզեր

Մեկնարկել են Վարդենիս քաղաքի Իսակով փողոցի հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Վարդենիս քաղաքի Իսակով փողոցի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Իսակով փողոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի Իսակով փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 164 միլիոն 220 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում և մայթերի կառուցում 1435 գծամետր երկարությամբ, ջրահեռացման համակարգի տեղադրում, ոռոգման համակարգի վերանորոգում, գծանշում և կահավորում։

«Իսակով փողոցի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի քաղաքի ենթակառուցվածքների բարելավման, երթևեկության անվտանգության բարձրացման և բնակիչների համար առավել հարմարավետ միջավայր ստեղծելու տեսանկյունից»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում