Միացյալ Նահանգներ

Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում

1 րոպեի ընթերցում

Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել, որ երկրում բենզինի գինը զգալիորեն չի նվազում, և հրահանգել է Արդարադատության նախարարությանը հետաքննություն սկսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Խոշոր նավթային ընկերությունները չեն նվազեցնում իրենց գները բենզալցակայանում՝ համապատասխան նավթի համար իրենց կողմից վճարվող կտրուկ ցածր գնին։ Այդ գները կտրուկ անկում են ապրում։ Այլ կերպ ասած՝ հաճախորդներին խաբում են: Լավ կլինի, որ բենզինի գինը սկսի շատ ավելի արագ նվազել, քան տեղի է ունենում։ Ես հանձնարարել եմ Արդարադատության նախարարությանն անհապաղ հետաքննություն սկսել այս հարցի վերաբերյալ», - գրել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Թրամփը հայտնել էր, որ հունիսի 22-ին Հորմուզի նեղուցով մոտ 19 միլիոն բարել նավթ է անցել։ Նա նշել էր, որ «նավթի գինը նվազում է, և աշխարհը դառնում է շատ ավելի անվտանգ վայր»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում