Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

3 րոպեի ընթերցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու առկա խնդիրները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նիստին նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է ոլորտում համակարգված և շարունակական աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ բռնության կանխարգելումը պահանջում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցություն։ Նա կարևորել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունների հասանելիության ապահովումը և առաջնային օղակի մասնագետների կարողությունների զարգացումը։

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն իր հերթին նշել է, որ ընտանեկան և կենցաղային բռնությունը ոչ միայն սոցիալական և իրավական, այլև հանրային առողջապահական կարևոր խնդիր է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ անձի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Նա կարևորել է բուժաշխատողների դերը բռնության ենթարկված անձանց վաղ հայտնաբերման, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և համապատասխան ծառայություններին ուղղորդման գործընթացում։

Անդրադարձ է կատարվել նաև բռնության ենթարկված անձանց բժշկական և հոգեբանական աջակցության, ինչպես նաև առողջապահական ոլորտի մասնագետների վերապատրաստման հարցերին։ Քննարկվել են նաև ծառայությունների հասանելիության բարելավման և շահագրգիռ կառույցների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես են եկել մի շարք առաջարկներով։

Նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, պետական կառույցների, ոլորտային հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը կազմակերպվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում։

 

Հայերեն English Français

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին