Մարզեր

Գեղարքունիքում քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման ընթացքին։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, բնակավայրերի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, անասնապահությամբ զբաղվող ֆերմերներ, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ներկայացուցիչներ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում ամփոփվել են ծրագրի հերթական փուլի շրջանակում իրականացված աշխատանքները և քննարկվել ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կենդանիների համարակալման և ականջապիտակների ամրացման գործընթացին, տվյալների մուտքագրմանը և թարմացմանը էլեկտրոնային տեղեկատվական համակարգում, անասնաբույժների ու անասնատերերի պարտավորություններին, կենդանիների արտահանման և սպանդից հետո տվյալների վերանայման ընթացակարգերին։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրացնելու ոլորտում առկա խնդիրներն ու հնչեցնելու առաջարկներ, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում