Մարզեր

Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սանը՝ միջազգային մրցույթի հանրապետական փուլի հաղթող

2 րոպեի ընթերցում

Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սանը՝ միջազգային մրցույթի հանրապետական փուլի հաղթող

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նկարչական խմբակի սան Աստղիկ Խաչատրյանը հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթի հանրապետական փուլում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի «Նկարչության» և «Ձեռարվեստի» խմբակների սաները խմբակավարներ Գոհար Բալաբեկյանի և Շուշան Աչիկյանի ղեկավարությամբ մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Արհեստագործների» միության կողմից կազմակերպված «Խաղաղություն» միջազգային 2-րդ մրցույթ-ցուցահանդեսին՝ ներկայացնելով  աշխատանքներ, որոնք  պատկերել են խաղաղության գաղափարը։

Մրցույթի արդյունքում կենտրոնի «Նկարչության» խմբակի սան Աստղիկ Խաչատրյանը, խմբակավար՝ Գոհար Բալաբեկյան, մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցության հնարավորություն է ստացել՝ դառնալով հանրապետական փուլի հաղթող։ Մյուս մասնակիցներն արժանացել են վկայականների։

«Կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվել է վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն, որտեղ մրցույթի մասնակից և կենտրոն հաճախող սաների ծնողները ծանոթացել են մրցույթին ներկայացված և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքներին»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում