ԱՄՆ-ն դեմ է Թեհրանի ապասառեցված ակտիվների օգտագործմանը իրանամետ ուժերին աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Շվեյցարիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի ակտիվների ապասառեցումը հնարավոր է, բայց այդ միջոցները պետք է օգտագործվեն ոչ թե իրանամետ խմբավորումներին ֆինանսավորելու, այլ, օրինակ, ամերիկյան արտադրանք գնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է The Sun պարբերականը։

«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ կգործարկենք մի գործընթաց, որի դեպքում, եթե մենք երբևէ ապասառեցնենք իրանական միջոցները, ապա կկարողանանք երաշխավորել, որ այդ գումարը կօգտագործվի Իրանի ժողովրդին օգնելու, այլ ոչ թե ահաբեկչությունը ֆինանսավորելու համար», - ասել է նա։

Դրա հետ մեկտեղ Վենսը նշել է, որ ԱՄՆ նախագահի բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները Կատարի հետ քննարկել է մի առաջարկ, որի համաձայն միջոցների հնարավոր ապասառեցումը պետք է արժանանա Վաշինգտոնի և Դոհայի հավանությանը, և այդ միջոցները կարող են օգտագործվել ամերիկացի արտադրողներից սոյա, ցորեն, եգիպտացորեն և այլ գյուղատնտեսական արտադրանք գնելու համար, որից օգուտ կստանա իրանցի ժողովուրդը։

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Հայերեն Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես