Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ իր լարված հարաբերությունները՝ նշելով, որ նա սրել է իրավիճակը՝ «ներքաղաքական վեճերի պատճառով» իրեն զրկելով Սպիտակ արծվի շքանշանից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին նշել է ուկրաինական TSN հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Նավրոցկին Ուկրաինայի նախագահին զրկել էր Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, այն բանից հետո, երբ Զելենսկին հաստատել էր Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման վերանվանումը՝ ի պատիվ Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների։

Լեհաստանում Ուկրաինական ապստամբական բանակը հիմնականում հայտնի է 1943-1945 թվականներին Վոլինում էթնիկ լեհերի կոտորածով, և Լեհաստանում հանդես են գալիս այս կազմակերպության դեմ։

Նավրոցկու կողմից Զելենսկուն շքանշանից զրկումն Ուկրաինայում խիստ քննադատության պատճառ է դարձել։ Սպիտակ արծվի շքանշանով պարգևատրված Ուկրաինայի բոլոր նախկին նախագահները նույնպես հայտարարել են շքանշանից հրաժարվելու մասին։

«Ես կարծում եմ, որ նրա կողմից այս որոշման կայացումը ցույց է տալիս, որ նա շարունակում է իր քաղաքական պայքարն, ըստ էության, իր սեփական երկրի ներսում՝ ուկրաինացիների նկատմամբ ատելություն հրահրելով», - ասել է Զելենսկին, որի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

«Դա այն է, ինչ արեց Օրբանը։ Սա վատ պատմություն է, և ես կարծում եմ, որ այն վատ կավարտվի։ Հետևաբար, մենք կրկին պետք է այստեղ խոսենք ոչ թե զգացմունքների, այլ կոնկրետ քայլերի մասին», - շարունակել է նա։

«Ես սա դիտարկում եմ բացառապես որպես ընտրարշավի սկիզբ. 2027 թվականին նրանք կունենան վարչապետի ընտրություններ։ Նախագահ Կարոլը պայքարում է վարչապետի պաշտոնի համար, որպեսզի իր կուսակցությունը կարողանա հաղթել վարչապետ Տուսկին։ Ահա թե ինչ է կատարվում։ Անկեղծ ասած, մենք այստեղ անելիք չունենք։ Սա նրանց ներքին հարցն է», - նշել է Զելենսկին։

Հայերեն Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին