Հայաստան

ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Հայաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին, որտեղ աշխարհի տարբեր երկրներ և առաջատար ընկերություններ ներկայացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտի նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից մանրամասնում են, որ Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանն ու ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել ինչպես գործընկեր պետությունների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

Քննարկվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեության համար կիրառելի տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման ու հետագա համագործակցության հնարավորությունները։

ՆԳՆ պատվիրակությունը շրջել է նաև Հայաստանի տաղավարում, հետևել միջոցառման շրջանակում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում