Հայաստան

Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Հայաստանի ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։03-ին)  գրանցվել է հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում