Աշխարհ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հունիսի 19-ի գիշերը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Նաբատիեում գտնվող «Հեզբոլլահ»-ի ավելի քան 80 թիրախների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է բանակի Telegram ալիքում արված հրապարակման մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելը հարվածել է նաև Լիբանանի արևելյան Բեկաա հովտում գտնվող «Հեզբոլլահ»-ի երկու հրամանատարական կենտրոնների։

«Հարվածների ընթացքում ոչնչացվել են հրամանատարական կենտրոններում գործող «Հեզբոլլահ»-ի տասնյակ ահաբեկիչներ»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Իսրայելական կողմից հայտնել են, որ իրենք շարունակում են առաքելությունը հարավային Լիբանանում՝ կենտրոնանալով «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից Բոֆորի տարածքում տարիների ընթացքում կառուցված ռազմավարական ստորգետնյա ենթակառուցվածքների ապամոնտաժման վրա։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հունիսի 19-ի կեսգիշերից մինչև առավոտ Լիբանանի հարավային տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական ինտենսիվ հարձակումների հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել 33 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում