Իրան

Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով

1 րոպեի ընթերցում

Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով

Չինաստանն Իսրայելին և մյուս շահագրգիռ կողմերին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:

«Այս պատասխանատու պահին բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Իսրայելը, պետք է գործեն՝ ղեկավարվելով տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերով: Անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն առաջին փուլի համաձայնությունների իրականացմանը և երկրորդ փուլի բանակցությունների առաջ մղմանը, այլ ոչ թե գործողություններ, որոնք կխոչընդոտեն այդ գործընթացը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը նաև ընդգծել է Չինաստանի պատրաստակամությունը՝ «շարունակելու օգտագործել իր ազդեցությունը և համագործակցել միջազգային հանրության հետ՝ անդուլ ջանքեր գործադրելով Մերձավոր Արևելքում հաստատուն  խաղաղության և կայունության հասնելու համար»:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում