Իրան

Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

1 րոպեի ընթերցում

Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իտալիայի իր գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։

Նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը և շեշտել համաձայնագրով ստեղծված խաղաղությունը ամրապնդելու հնարավորությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռևս քննարկվում է։

Շվեյցարիայի կառավարությունից էլ հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին կհանդիպեն Բյուրգենշտոկում՝ նախնական բանակցությունների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում