Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտարարել է, որ Մոսկվայի, Մոսկվայի մարզի մեծ մասի և Ռյազանի, Տուլայի, Կալուգայի, Տվերի, Յարոսլավլի և Վլադիմիրի մարզերի որոշ հատվածներում կսահմանափակվեն թեթև և գերթեթև ինքնաթիռների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը։

Պաշտպանության նախարարության պահանջով հունիսի 20-ից կսահմանափակվեն մինչև 5200 մետր բարձրության վրա թռիչքները։ Սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև հետագա ծանուցում։

Սահմանափակումները չեն վերաբերի պետական ​​և փորձարարական ավիացիայի օդանավերին։

Միջոցառումները ձեռնարկվում են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

«Դեպի օդանավակայաններ և օդանավակայաններից կատարվող կանոնավոր և չարտերային չվերթերը կշարունակեն իրականացվել ժամանակացույցի համաձայն», - ընդգծել է «Ռոսավիացիա»-ն։

ՌԴ պաշտպանության նախարարությունը մայիսի վերջին՝ Մոսկվայի մարզում երեք զոհի պատճառ դարձած անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից կարճ ժամանակ անց, դիմել էր Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը և Տրանսպորտի նախարարությանը՝ արգելելու փոքր ինքնաթիռների թռիչքները Մոսկվայի օդային տարածքում:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին